Գլխավոր / Հայաստան / Մեդվեդևը Twitter-ում գովել է ոստիկանությանը

Մեդվեդևը Twitter-ում գովել է ոստիկանությանը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ընդգծել է Մոսկվայի ոստիկանության պրոֆեսիոնալիզմը նախօրեին գրանցված անկարգությունների ժամանակ:
Նման հայտարարությամբ նա հանդես եկել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ոստիկանությունը շատ պրոֆեսիոնալ գործեց: Այժմ նրանք հանգստի կարիք ունեն: Դուք նույնպես հանգստացեք: Բարի գիշեր  Ձեզ»,- գրել է Մեդվեդևը:

Նախօրեին Մոսկվայում զանգվածային անկարգությունների կանխարգելմանն ուղղված գործողությունների ժամանակ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ավելի քան 1000 մարդու:

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում բախումներ էին գրանցվել արմատական ռուս երիտասարդների և կովկասցիների միջև: Առավել դաժան բախումներ տեղի ունեցան Կիևյան կայարանի հարակից հրապարակում:    

Tekali Taxi