Գլխավոր / Հայաստան / Կովկասցիները իրենց վստահ էին զգում. աղջիկները զվարճանում էին ու սադրում տղաներին

Կովկասցիները իրենց վստահ էին զգում. աղջիկները զվարճանում էին ու սադրում տղաներին

Նախօրեին Մոսկվայում Կիևյան կայարանին հարող հրապարակի մոտ հավաքվել էին հազարավոր մարդիկ, որոնք կիսվել էին երկու խմբի` «ռուսներ» և «կովկասցիներ»: Թեև վերջինները թվաքանակով նկատելիորեն զիջում էին ռուսներին, բայց իրենց վստահ էին զգում: Այս մասին իր բլոգում գրում է Իլյա Վառլամովը:

Քանի որ ռուսները թվով գերազանցում էին կովկասցիներին, նախ և առաջ հրապարակից հեռացնում էին ազգությամբ ոչ սլավոնական պատկանելության քաղաքացիներին: Ավտոբուսի մոտ ձերբակալվածին հարցնում էին, «ռո՞ւս ես ,թե՞ կովկասցի»: Պատասխանի համաձայն` նրանց տեղավորում էին համապատասխան ավտոբուսում:

Անախորժություններից խուսափելու համար ՕՄՈՆ-ը ձերբակալում էր անխտիր բոլորին: Օրինակ սրճարանի մատուցողը դուրս էր եկել ծխելու և նրան անմիջապես ձերբակալել էին:

Զարմանալի ու տարօրինակ էր մեծ թվով երեխաների ներկայությունը: Այնպիսի տպավորություն էր, որ տեղեկատվությունը տարածել էին դպրոցներում: Ձերբակալվածների ուղիղ կեսը անչափահաս էին:

Բայց եթե երիտասարդ տղաները հասկանում էին ինչ է կատարվում, ապա իգական սեռի ներկայացուցիչները զվարճանում էին` հաճախ սադրելով ու դրդելով տղաներին որոշակի գործողությունների: Շատերը եկել էին գարեջրով, սակայն հարբածների թիվը շատ ավելի քիչ էր, քան «Մանեժնայա»-ի դեպքերի օրը:

Ոստիկանության համար անսպասելի կերպով ամբոխը խումբ ձևավորեց և սկսեց կարգախոսներ աղաղակելով առաջ շարժվել: Միայն 5 րոպե անց ոստիկանությունը հասկացավ, որ իրենց խաբել են և շրջափակեց ամբոխը: Սկսվեցին զանգվածային ձերբակալություններ: Շատերը զվարճանում էին` «Սա միայն սկիզբն է»: Ձերբակալվածներից վերցնում էին դանակներ ու սուր ծակող գործիքներ:

Tekali Taxi