Գլխավոր / Armenia / Մոսկվայի անկարգությունները Պուտինի՞ն են հարկավոր

Մոսկվայի անկարգությունները Պուտինի՞ն են հարկավոր

«Մեր առջև նախընտրական արշավի իրական սկիզբ է»: Труд օրաթերթում հրապարակված հոդվածում այսպես է բնորոշում նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած անկարգությունները գրող Դմիտրի Բիկովը:

Հեղինակի կարծիքով` երկրում առկա իրավիճակը խոսում է այն մասին, որ փոփոխություններ են պետք, իսկ դա նշանակում է, «որ տանդեմից զատ այլընտրանքային տարբերակներ են պետք»:

Դմիտրի Մեդվեդևի Դաշնային ուղերձը հոդվածում որակվում է որպես «երեխայական»:

«Այս ուղերձը և Խիմկինսկի անտառի հանձնումը կրճատեցին նրա վերընտրվելու հնարավորությունները: Հենց այս պատճառով էլ հեղինակը կարծում է, որ այս իրադարձությունները կարող են առիթ հանդիսանալ նախագահի պաշտոնին  Պուտինի վերադարձի համար: Կարծում եմ, որ  ժողովրդի հետ հերթական հեռուստակապի ժամանակ այդ փաստը ակնհայտ կդառնա: Ամեն դեպքում , ենթադրում եմ, որ Պուտինը կխոսի «Մանեժնայա»-ի դեպքերի մասին ինչպես միշտ շատ հանդուրժողաբար, իսկ կովկասցիներին կոչ կանի հետևել իրենց հյուրընկալող երկրի օրենքները», – գրում է Բիկովը:

Հեղինակը կարծում է, որ այդ ակցիաները հենց Պուտինին են շահեկան, «քանի որ այս պարագայում նրա վերադարձը փառահեղ կլինի, ինչը թույլ կտա նրան հետագա 12 տարիների ընթացքում անարգել իշխել, երջանիկ դիմավորելով 2014թ.-ի Օլիմպիական խաղերն ու 2018թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը»:

««Մանեժնայան» պուտինյան դարաշրջանի դեմքն է: Իսկ ամենավատն այն է, որ իր իշխանությունը նա կկարողանա պահել շատ երկար ժամանակ: Այնպես որ նրա փառահեղ վերադարձի համար ստիպված կլինի վճարել ողջ ժողովուրդը, եթե իհարկե այն ավելի խելամիտ քայլ չկատարի 2012թ.-ին»,- եզրափակում է Բիկովը:

Tekali Taxi