Գլխավոր / Армения / Մարտունիում կանխատեսել են, որ Նոր տարին կլինի իշխանափոխության տարի

Մարտունիում կանխատեսել են, որ Նոր տարին կլինի իշխանափոխության տարի

Մասիսում, Ապարանում և Մարտունիում Հայ ազգային կոնգրեսի այսօրվա բոլոր ակցիաները սկսվել են երթով: Մարտունիում ակցիայի մասնակիցները սկզբում  հավաքվել են Երևանյան փողոցի վրա գտնվող ՀԱԿ-ի գրասենյակի մոտ և այնտեղից  երթով շարժվել դեպի Մարտունիի քաղաքապետարանի տարածք:  Քաղաքապետարանի մոտ  գտնվող Մյասնիկյանի արձանինրանք անցկացրել են փոքր հանրահավաք:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը մարտունեցիներին ուղղված իր խոսքում  նշել է, որ պետք է պայքարել բոլոր քաղբանտարկյալների ազատության համար:
«Պետք է հիշենք, որ նրանք գտնվում են բանտերում` մեզանից յուրաքանչյուրի փոխարեն: Եվ մենք բոլորս պարտավոր ենք կատարել մեր մարդկային, համամարդկային, քաղաքացիական պարտքը: Ուզում եմ վստահեցնել ձեզ, որ այսօրվա իշխանությանը երկար կյաքն չի մնացել: Եվ հիշե’ք, այս իշխանությունը կամաց-կամաց չի քանդվելու` ինչպես բոլոր բռնապետությունները, քանդվելու է միանգամից, ժամերի ընթացքում»,- նշել է Դավիթ Շահնազարյանը և հավելել, որ նոր տարին լինելու է  իշխանափոխության տարի:

Ելույթ է  ունեցել նաև Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Ավետիս Ավագյանը, ով նշել է, որ իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել ազատ քաղաքացիների վրա:

«Պետք է մոբիլիզացնել ուժերը և պատրաստվել ընտրությունների, իսկ ընտրությունները լինելու են արտահերթ»,- հայտարարել է  Ավագյանը:

Tekali Taxi