Գլխավոր / Армения / Նախկին քաղբանտարկյալը Ապարանում երդվեց պայքարել մինչև վերջ

Նախկին քաղբանտարկյալը Ապարանում երդվեց պայքարել մինչև վերջ

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսը ակցիա է անցկացնում Հայաստանի չորս քաղաքներում` նվիրված քաղբանտարկյալներին:

Ապարան քաղաքում ՀԱԿ-ի ներկայացուցիչները նախկին քաղբանատրկյալներ Գագիկ և Վարդան Ջհանգիրյանների, Վարդան և Մյասնիկ Մալխասյանների, Ժորա և Մկրտիչ Սափեյանների, Գուրգեն Եղիազարյանի գլխավորությամբ` երթով շարժվել են դեպի Ապարանի Զոհված ազատամարտիկների հուշարձան` զոհվածների հիշատակը հարգելու:

Մյասնիկ Մալխասյանը և Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը հուշարձանի մոտ երդվել են, որ իրենց պայքարը հաղթական ավարտ է ունենալու:

Այժմ ՀԱԿ-ի ներկայացուցիչները երթով շարժվում են դեպի Ապարանի հուշահամալիր, որտեղ նախատեսվում է անցկացնել ակցիան:

Tekali Taxi