Գլխավոր / Հայաստան / Ընդդիմությունն էլ չի հավատում արտահերթ ընտրություններին. կարծում է ՀՀԿ-ականը

Ընդդիմությունն էլ չի հավատում արտահերթ ընտրություններին. կարծում է ՀՀԿ-ականը

«ՀԱԿ-ում չեն հավատում, որ արտահերթ ընտրություններ են լինելու, դո՞ւք ոնց եք հավատում»: Այսպես է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել Հայ Ազգային Կոնգրեսի կողմից հնչող արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին հայտարարությունները:

«Ալեքսանդր Արզումանյանը, որը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետը, ինքը չի հավատում, որ արտահերթ ընտրություն է լինելու: Եթե մեր ընդդիմադիր գործընկերներին նայենք, ապա հիմա վեց անգամ նախագահական ընտրություններ են եղել, տասնվեց անգամ էլ պառլամենտական», – ասել է բանախոսը:

Նրա խոսքով` այն փաստը, որ նախագահը տիրապետում է իրավիճակին, որ քաղաքական իշխանությունը տեսնում է գոյություն ունեցող խնդիրները նաև իշխանության մեջ, «հույս է ներշնչում, որ մենք նորմալ քայլերով կսլանանք առաջ և, իրոք, 2013 թվականին կունենանք… առաջ Հայաստան»:

Tekali Taxi