Գլխավոր / Հայաստան / Ինչու չի կարելի հայերի և ադրբեջանցիների ընկերության մասին ֆիլմ նկարահանել

Ինչու չի կարելի հայերի և ադրբեջանցիների ընկերության մասին ֆիլմ նկարահանել

«Эхо Москвы» ռադիոկայանի եթերում հնչած ադրբեջանցու հարցն այն մասին. թե վերջին 10 տարիների ընթացքում արդյոք նկարահանվել են հայերի ու ադրբեջանցիների, կամ ռուսների ու վրացիների ընկերության մասին պատմող ֆիլմեր, բանավեճի առիթ է դարձել «Эхо Москвы» -ի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանի և լրագրող Մատվեյ Գանապոլսկու միջև:

«Իսկ ինչպե՞ս կարելի է ֆիլմ նկարել ինչ-որ ընկերության մասին» ,- հարցրել է Գանապոլսկին:

«Դուք դեռ Ղարաբաղի հարցի հետ կապված ձեր խնդիրները լուծեք: Որովհետև ձեր և հայերի դիրքորոշումները շատ պարզ են, ես ուսումնասիրել եմ այն: Ուրեմն այպես, հակառակորդ ազգերից մեկը պետք է վերանա, իսկ Լեռնային Ղարաբաղը մնա մյուսին: Ազգերի ընկերության մասին ֆիլմ կարելի է նկարել այն դեպքում, երբ այդ ընկերությունը իրոք գոյություն ունի ազգերի միջև: Հետևաբար, ես այսպես եմ հասկանում, որ հայերի և ադրբեջանցիների ընկերության մասին ֆիլմ կնկարահանվի աշխարհի լավագույն ռեժիսորների կողմից այն ժամանակ, երբ երկու ազգերն իրոք ընկերանան», – նշել է Գանապոլսկին:

«Ես չեի ցանկանա նման կերպ պատասխանել այս հարցին»,- արձագանքել է Բունտմանը: «Դե կարելի է պատասխանել այսպես, որ ձեզ մոտ նեգրերին կախում են, իսկ հայերն ու ադրբեջանցիներն էլ չեն կարողանում Ղարաբաղը կիսել: Ի դեպ, շատերն այսօր պայքարում են հենց այդ հարցի վերացման համար, ինչի վերաբերյալ ես նրանց միայն կարող եմ ողջունել: Ես ճանաչում եմ այդ մարդկանց, ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների եմ ճանաչում»:

«Ես, իհարկե, նկատի չունեմ հասարակ քաղաքացիներին, ես խոսում եմ քաղաքական գործիչների մասին, որոնք քաղաքականությունը կառուցում են «ոչ մի քայլ ետ»  սկզբունքով: Դե «ոչ մի քայլ ետ», արդյունքում` ոչ մի ֆիլմ», – եզրափակել է Գանապոլսկին:

Tekali Taxi