Գլխավոր / Armenia / ՀՀԿ-ում համոզված են, որ ոչ ոք իրեն օրենքից բարձր չպետք է դասի

ՀՀԿ-ում համոզված են, որ ոչ ոք իրեն օրենքից բարձր չպետք է դասի

Այսօրվա իշխանութունները շահեկանորեն տարբերվում են նախորդներից նրանով, որ չեն ասում` ամեն ինչ լավ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով տարին, ՀՀ նախագահի` Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված միջոցառմանը հնչած ելույթին է անդրադարձել ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Մենք ասում ենք, այո, կա կոռուպցիա, կան բազմաթիվ վատ երևույթներ, անբարեխիղճ պաշտոնյաներ և այդ երևույթների դեմ պետք է պայքարել», – նշել է Շարմազանովը:

Նրա խոսքով` ՀՀ նախագահի ելույթում հասարակությանն ուղղվեց շատ կարևոր ազդակ, այն է` «այլևս որևէ մեկն իրեն օրենքից բարձր չպետք է դասի»:

Համաձայն Շարմազանովի` ելույթի ազդակներից մեկն էլ այն էր, որ արագ փոփոխվող աշխարհում մրցունակ լինելու համար պետք է պատրաստ լինել փոփոխությունների:

«Փոփոխությունները պետք է լինեն ժողովրդավարության խորացման ուղղությամբ, որովհետև ժողովրդավարությունը մեզ համար ոչ թե եվրոպական այս կամ այն կառույցին դուր գալու միջոց է, այլ մեր համոզմունքն է, որ Հայաստանի համար լավագույն զարգացման ճանապարհը դա ժողովրդավարական արժեքների խորացումն է», – ասել է Շարմազանովը:

Լուսանկարը` armenialiberty.org

Tekali Taxi