Գլխավոր / Армения / Անգլիայում 12 ենթադրյալ ահաբեկիչ է ձերբակալվել

Անգլիայում 12 ենթադրյալ ահաբեկիչ է ձերբակալվել

Մեծ Բրիտանիայի իշխանությունները բերման են ենթարկել 12 մարդու, ովքեր կասկածվում են ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեջ: Ձերբակալություններն իրականացվել են Միացյալ Թագավորության միաժամանակ 3 խոշոր քաղաքներում` Լոնդոնում, Սթոք-օն-Թրենտում, ինչպես նաև Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում:

Երկրի հակաահաբեկչական վարչության ներկայացուցիչների խոսքով` ձերբակալվածներին կհարցաքննեն ահաբեկչության նախապատրաստման հետ կապված տեղեկությունների մասով: Ավելի մանրամասն տվյալներ չեն հաղորդվում, տեղեկություններ չկան նաև ձերբակալվածների ազգային պատկանելության վերաբերյալ:

Tekali Taxi