Գլխավոր / Armenia / Մոսկվայում շարունակում են ձերբակալել ազգայնամոլներին. նրանց հետքերը տանում են Կրեմլ

Մոսկվայում շարունակում են ձերբակալել ազգայնամոլներին. նրանց հետքերը տանում են Կրեմլ

Շաբաթ օրը «Օստանկինո» հեռուստաաշտարակի մոտ անցկացված արտոնագրված հանրահավաքը, որը նպատակ ուներ լրատվամիջոցներից պահանջել ազգայնականների գործողությունների անաչառ լուսաբանում, գրեթե անմիջապես վերաճեց չարտոնված երթի:

Ամբոխը շարժվեց «Օստանկինո» այգու ուղղությամբ: Փակելով տրամվայների ճանապարհն ու փողոցը` ազգայնամոլները վառել են ճայտրուկներ և սկսել կրկին հանդես գալ նույն կարգախոսներով` «Ռուսաստանին` ռուսական իշխանություն» , «ԶԼՄ-ներ, բավ է ստեք», «Հավաքվեք ու հեռացեք այստեղից, Ռուսաստանը` ռուսների համար, Մոսկվան` մոսկվացիների»:

Ամբոխը մի պահ հետ է շարժվել և հենց այդ ժամանակ ՕՄՈՆ-ի ներկայացուցիչները դուրս են եկել նրանց դեմ և սկսել ակցիայի մասնակիցներին ձյան վրա նետել: Ձերբակալվածներից շատերը արցունքներն աչքերին խնդրում էին բաց թողել իրենց, գրում է «Կոմերսանտը»:

Ավելի քան 1000 ձերբակալվածներից բռնագրավվել է 2 ծառայողական հրացան, 11 միավոր ատրճանակ, 21 դանակ, ճայտրուկներ: 

Իր հերթին, Մոսկովյան շրջանի ոստիկանությունը շաբաթ օրը մի շարք քաղաքներում չարտոնված ակցիաներ կազմակերպելու փորձի համար ձերբակալել է ավելի քան 800 մարդուի: Նրանց թվում են` մոտ 100 դեռահասներ, որոնք ձերբակալվել են Սամարայում, իսկ 150-ը` Վոլգոգրադում:

Մոսկվայի վերջին օրերի անկարգությունների հետ կապված ուշագրավ պատմություն է տեղի ունեցել: Համացանցի օգտատերերը ճանաչել են դեկտեմբերի 15-ին Կիևսկայա կայարանի հարակից հրապարակում անցկացվող ակցիայի մասնակիցներից մեկին: Նրան նկարահանել են նաև Մանեժնայայի անկարգությունների ժամանակ, ինչպես նաև ներքին գործերի աշխատակիցներից մեկի հետ:

Օգտատերերը պարզել են այն երիտասարդի անուն ազգանունը, ով նացիստական ողջույներ հղում` ձեռքը օդ բարձրացնելով: Վերջինս Լևոն Արզումանյանն է եղել, ով
Մոսկվայի Պետական Համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող է, և բլոգերների տեղեկություներով`«Մերոնք» կրեմլամետ կազմակերպության Սոչիի բաժնի ակտիվիստներից է:

Ինքը` Արզումանյանը, չի հրաժարվում ակցիաներին իր մասկացության փաստից, և նույնիսկ հպարտանում է իր կենսագրության այդ հատվածով:

Սոցիալական կայքում իր անձնական էջին նա տեղադրել է այն նկարը, որտեղ ՕՄՈՆ-ի աշխատակիցները իրեն ձերբակալում են: «Մերոնք» կազմակերպության  անդամները պնդում են, որ Լևոնն այդ շարժման հետ կապ չունի, ազգայնամոլներն իրենց բլոգերում նույնպես հրաժարվում են Լևոնից` նշելով, որ նա սպասարկում է իշխանություններին` միտումնավոր կերպով «ֆաշիստական ստվեր գցելով» ազգայնամոլների «արդար զայրույթի» վրա: