Գլխավոր / Armenia / Ուղևորներին մշակույթի մասին ֆիլմի փոխարեն պոռնո են ցուցադրել

Ուղևորներին մշակույթի մասին ֆիլմի փոխարեն պոռնո են ցուցադրել

Բանգլադեշի գլխավոր օդանավակայանում պոռնոֆիլմ են ցուցադրել: Տեսանյութը 5 րոպե շարունակ ցուցադրվել է Դաքայի միջազգային օդանավակայանի մեծ էկրանին: 

Սովորաբար այդ էկրանի վրա ցուցադրվում են Բանգլադեշի մշակույթին ու աշխարհագրությանը նվիրված ֆիլմեր: Ինչպես հաղորդում է AFP-ն, պոռնոֆիլմը հասցրել են տեսնել հարյուրավոր ուղևորներ:

Հեռարձակման օպերատորն անմիջապես ձերբակալվել է: Երկրի իշխանությունները մտադիր են հետաքննություն անցկացնել` պարզելու` արդյոք պատահածը կանխամտածված քայլ էր:

Tekali Taxi