Գլխավոր / Հայաստան / Լեդի Գագային ոչ մի կերպ չի հաջողվում համերգ տալ Փարիզում

Լեդի Գագային ոչ մի կերպ չի հաջողվում համերգ տալ Փարիզում

Հանրահայտ փոփ-աստղ Լեդի Գագային ոչ մի կերպ չի հաջողվում համերգով ներկայանալ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

Դեռևս հոկտեմբերին նրա համերգները հետաձգվել էին` երկրում սկսված գործադուլի պատճառով: Երեկ նրա համերգը պետք է կայանար Փարիզի «Բերսի» համալիրի դահլիճում, սակայն այն կրկին հետաձգվել է, քանի որ համերգի համար նախատեսված բեմի դեկորացիաները և երաժշտական տեխնիկան, որոնք տեղափոխվում էին 28 մեծ մեքենաներով, վատ եղանակային պայմանների պատճառով չեն հասել Ֆրանսիայի մայրաքաղաք:

Այսօր նախատեսված է Լեդի Գագայի ևս մեկ համերգ «Բերսիում», որը, համաձայն նախնական տեղեկությունների, այնուամենայնիվ, կկայանա, քանի որ մեքենաները մինչև այդ տեղ կհասնեն, հաղորդում է AP գործակալությունը:

Tekali Taxi