Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանցի գործարարի թուրքական հյուրանոցը զրկել են էլէկտրականթյունից

Ադրբեջանցի գործարարի թուրքական հյուրանոցը զրկել են էլէկտրականթյունից

Թուրքական Անթալիա քաղաքում գտնվող «Մարդեն Փալաս» հյուրանոցը, որը պատկանում է ադրբեջանցի գործարար Թելման  Իսմաիլովին, զրկվել է էլեկտրականության մատակարարումից: Ինչպես տեղեկացնում է Թուրքական  Haber-ը, նման իրավիճակ ստեղծվել է կուտակված պարտքերի պատճառով:

Հյուրանոցի տերը պարտավորվել է էլէկտրաէներգիա մատակարարող ընկերությանը վճարել ամսական 500 հազար դոլար:: Սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում գումարը չի փոխանցվել:

Արդյունքում հյուրանոցի պարտքը հասել է 3 մլն 735 հազար դոլարի: Քանի որ «Մարդան Փալասի» տնօրինությունը համապատասխան միջոցների չի ձեռնարկել իրավիճակը կանոնակարգելու համար, հյուրանոցը զրկվել է էլէկտրականությունից:

Ներկա պահին հյուրանոցում կարողանում են իրենց հաճախորդներին  էլեկտաէներգիայով ապահովել միայն սեփական կուտակիչների հաշվին: Թուրքական իշխանությունները նախազգուշացնում են, որ եթե հյուրանոցի տնօրինությունը չսկսի պարտքը մարել առաջիկա 3 շաբաթների ընթացքում, կարող են այլ պատժամիջոցներ կիրառվել` ընդհուպ մինչև անշարժ գույքի առգրավում:

Tekali Taxi