Գլխավոր / Հայաստան / ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Հայաստանն առայժմ չեն շնորհավորել Լուկաշենկոյին

ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Հայաստանն առայժմ չեն շնորհավորել Լուկաշենկոյին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին արդեն հասցրել են շնորհավորել մի շարք պետությունների ղեկավարներ: Մասնավորապես, Լուկաշենկոն հեռախոսով զրուցել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսի հետ, ովքեր շնորհավորել են Բելառուսի նախագահին վերընտրվելու կապակցությամբ:

Լուկաշենկոյին շնորհավորել են նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Առայժմ Լուկաշենկոյին շնորհավորանքներ չեն ուղարկել Միացյալ Նահանգները և եվրոպական մի շարք երկրներ` Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան:

Ինչպես նշում է բելառուսական afn.by կայքը, հետաքրքիր պատմություն է կապված նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Երեկ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում էր, որ Մեդվեդևը հեռախոսով զրուցել է Լուկաշենկոյի հետ: Ռուսաստանի նախագահը նշել է, որ  «Բելառուսն ամենամոտ երկրներից է Ռուսաստանի համար և որ ընտրությունները հարևան երկրի ներքին գործն են»: Սակայն իրականում մասին Մեդվեդևն այդ մասին ասել է Լատվիայի նախագահի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ, ինչը հնարավորություն է տվել Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը գրել, որ «Դմիտրի Մեդվեդևը դրական է գնահատել Բելառուսի ընտրությունների արդյունքները»: Սակայն, ինչպես նշում է afn.by-ն, հետագայում Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրության երկրորդ տարբերակն է ուղարկել, որում հեռախոսազանգի մասին որևէ բառ չի եղել: Նշենք, որ Ռուսաստանի նախագահի կայքում նույնպես հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն չկա:

Հայաստանը նույնպես դեռևս չի շնորհավորել Բելառուսի նախագահին: Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, երբ Սերժ Սարգսյանը շնորհավորի, հանրությանն անմիջապես կտեղակացնեն:

«Չեմ կարծում, որ այստեղ ուշանալու բան կա, երբ շնորհավորական ուղերձը լինի, մենք տեղյակ կպահենք» – ասել է Արզումանյանը:

Լուսանկարը` AP գործակալության

Tekali Taxi