Գլխավոր / Армения / Լուկաշենկոն ցրեց Մինսկ-Արևմուտք երկխոսության պատրանքը

Լուկաշենկոն ցրեց Մինսկ-Արևմուտք երկխոսության պատրանքը

Այն դաժանությունը, որով Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմը ավարտեց ընտրական գործընթացը, կարող է չափազանց վատ հետևանքներ ունենալ Մինսկի համար:

Անգլիացիները նման ոչ ռացիոնալ վարքն անվանում են «կրակոց սեփական ոտքին», գրում  է BFM.ru-ն: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրական քարոզարշավը հարաբերական զսպվածությամբ է անցկացրել, փոխարենը` ավելի ուշ ոստիկանությունը վերջնականապես ցրեց նրա իսկ ստեղծած Մինսկի և Արևմուտքի հետ երկխոսություն ունենալու պատրանքը:

Ընդդիմադիր գործիչներին ծեծի ենթարկելու փաստը Եվրամիությանը ստիպել է պատժամիջոց կիրառել Բելառուսի դեմ, և, հավանաբար, այն Մինսկին կզրկի 3,6 միլիարդ դոլարի օգնությունից: Օգնության այս փաթեթը պիտի տրամադրվեր Բելառուսին ազատ և ազնիվ ընտրությունների համար: Հենց այսպիսի ընտրություններ էր խոստացել անցկացնել Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Մեկ հարվածով պարոն Լուկաշենկոն վերջ դրեց Եվրամիության և Միացյալ Նահանգների բոլոր ջանքերին, ովքեր փորձում էին իդեալականցնել նրան: Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունները Բարաք Օբամային հնարավորություն են ընձեռում ստուգել, թե արդյոք Մոսկվայի և Վաշինգթոնի հարաբերությունների «նոր սկիզբը» չի տարածվում Բելառուսի վրա: Կրեմլը իր սեփական հիմնավորումներն ունի պարոն Լուկաշենկոյին արհամարհելու համար: Հնարավոր է` եկել է պահը ստիպելու Վլադիմիր Պուտինի կառավարությանը տարածաշրջանում հրաժարվել իմպերիալիստական հավակնություններից և համագործակցել այն մեկուսացված ռեժիմի հետ, որտեղ վաղուց փոփոխություններ են հասունացել»,- գրում է The Washington Post-ը:

Tekali Taxi