Գլխավոր / Армения / Բելառուսի նախագահի թեկնածուին «գտել են» ԱԱԾ-ում

Բելառուսի նախագահի թեկնածուին «գտել են» ԱԱԾ-ում

Բելառուսի նախագահի թեկնածու Վլադիմիր Նեկլյաևը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Այս մասին Интерфакс գործակալությանը հայտնել է Նեկլյաևի փաստաբան Թամարա Սիդորենկոն:

«Մենք գիտենք, որ նա այսօր հանդիպել է հերթապահ փաստաբանի հետ, և հուսով ենք` մեզ էլ թույլ կտան տեսնել նրան»,- ասել է Սիդորենկոն: Նա կարծիք է հայտնել, որ իր պաշտպանյալը տաք հագուստի կարիք կունենա, քանի որ վերջինիս հիվանդանոցից տարել են միայն վերմակով:

Ինչպես տեղեկացնում է Նեկլյաևի համախոհ, հայտնի լրագրող Ալեքսանդր Ֆեդուտի կինը, վերջինիս գտնվելու վայրը դեռևս մնում է անհայտ:

Նա տեղեկացրել է, որ դեռ դեկտեմբերի 20–ին` առավոտյան ժամը 5-ին, նրան հրավիրել են ԱԱԾ զրույցի, որից հետո նա տուն չի վերադարձել: Երբ կինը փորձել է ենթադրաբար ԱԱԾ-ում գտնվող իր ամուսնուն դեղամիջոցներ տանել, որոնց կարիքը նա մշտապես ունի, ոչ մի մեկուսարանում դրանք չեն ընդունել` ասելով, որ նման ձերբակալված անձ չկա:

Նշենք, որ դեկտեմբերի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած ընդդիմության բողոքի ցույցերից հետո Բելառուսում ձերբակալվել է 659 մարդ: Այս մասին պաշտնապես հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Tekali Taxi