Գլխավոր / Հայաստան / «Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Հայաստանի օմբուդսմենին

«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Հայաստանի օմբուդսմենին

Իրավաբաններ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը աշխատում էին միասին` GTZ գերմանական կազմակերպությունում: Մի քանի օր առաջ Հրայր Թովմասյանը նշանակվեց արդարադատության նախարար:  Ենթադրվում էր, որ Վարդան Պեղոսյանին ևս որևէ առաջարկ կարվի, գրում է օրաթերթը:

Եվ իրոք` մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի` նոր պաշտոն ստանալու կապակցությամբ (նա նշանակվել է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչ և մեկնելու է Բիշքեկ) այս պաշտոնը թափուր է մնացել, և մեր տեղեկություններով` այն առաջարկվել է Վարդան Պողոսյանին, որը մերժել է առաջարկը: Երեկ Պողոսյանը հերքեց այդ լուրը, բայց ակնարկեց, որ  նման առաջարկ ստանալու դեպքում չէր համաձայնվի: «Ես վաղուց արդեն դուրս եմ եկել քաղաքականությունից և մտադրություն չունեմ վերադառնալ»,- ասաց իրավաբանը, փաստորեն, արձանագրելով, որ մեր երկրում օմբուդսմենի պաշտոնը քաղաքական պաշտոն է:

Tekali Taxi