Գլխավոր / Հայաստան / Բոլորը ցույցի. Հայաստանում առաջարկում են «ճղել և պոկել» դելֆինարիումի պաստառները

Բոլորը ցույցի. Հայաստանում առաջարկում են «ճղել և պոկել» դելֆինարիումի պաստառները

Հայաստանյան բնապահպանական շարժման ակտիվիստները կոչ են անում դեկտեմբերի 24-ին բոլորին միանալ ցույցին` ընդդեմ նույն օրը Երևանի Կոմիտասի անվան այգում դելֆինարիումի բացմանը: Այս պահին ակտիվիստները դատական հայց են պատրաստում և բանակցում են քաղաքապետի և ավագանու հետ:

Բնապահպան Հրայր Սավզյանի տվյալներով, դելֆիններին, ծովառյուծին ու փոկերին արդեն բերել են Հայաստան: «Դելֆիններից մեկն էլ ձագուկ ա ունեցել», – նշել է Սավզյանը:

Նա առաջարկում է «ճղել ու պոկել» մայրաքաղաքի ամեն անկյունում դելֆինարիումի բացման մասին փակցվող պաստառներն ու բաժանվող բուկլետները: «Մեղկ են էդ խեղճերը, ծովից կտրված, էդ փոքր տարածքում, արհեստական պայմաններում։ Էլ չասած որ շահագործելու են առանց պահանջվող փաստաթղթերի ու թույլտվությունների»։

Այսօր ժամը 16.30-ին «Օրհուս» կենտրոնում (Չարենց 46, ՝ Սայաթ Նովա–Չարենց խաչմերուկ) կկայանա ակտիվիստների հանդիպումը, որտեղ կորոշվեն նրանց հետագա քայլերը:

Երևանում դելֆինարիումի բացման կապակցությամբ բողոքելու պատրաստակամություն են հայտնել Ուկրաինայի բնապահպանները, որոնց ակցիան հնարավոր է կայանա Կիևում` բնապահպանության նախարարության առջև:

Tekali Taxi