Գլխավոր / Армения / ՀԱԿ-ը հայտարարել է այս տարվա վերջին ցույցի մասին

ՀԱԿ-ը հայտարարել է այս տարվա վերջին ցույցի մասին

Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի այսօրվա նիստում քննարկվել են նախամանորյա և ամանորյա միջոցառումների հարցերը: Քաղխորհրդում քննարկված հարցերի մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Նա նշել է, որ դեկտեմբերի 24-ին Կոնգրեսն այս տարվա վերջին ակցիան է անցկացնելու: Ակցիան նվիրված է լինելու քաղբանտարկյալներին, բայց, ի տարբերություն նախորդ երկու շաբաթների, երբ ընդդիմությունը նաև մարզեր էր այցելում, ակցիան այս անգամ միայն ՀՀ դատախազության առջև է անցկացվելու:

Զուրաբյանի խոսքով` ակցիային ակտիվորեն մասնակցելու են Կոնգրեսի անդամ  բոլոր կուսակցությունները:

«Նիստի ընթացքում ԵԽ-ում մեր ներկայացուցիչ Արման Գրիգորյանը զեկուցել է  կատարված աշխատանքի մասին, խոսել է ԵԽ-ի, մոնիտորինգային հանձնաժողովի հետ մեր հարաբերությունների մասին, ընդհանրապես մեր անելիքների մասին: Նա  պատասխանել է հարցերին, վերլուծվել է  մեր աշխատանքը և նշել, թե ինչ անելիքներ ունի Կոնգրեսը այդ առումով»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

Tekali Taxi