Գլխավոր / Armenia / Հայազգի գրողի վեպն արդեն վաճառվում է ԱՄՆ-ի գրախանութներում

Հայազգի գրողի վեպն արդեն վաճառվում է ԱՄՆ-ի գրախանութներում

Հայազգի ամերիկացի գրող Արմեն Մելիքյանի «Ճանապարհորդություն դեպի Կուսական երկիր» մեկնարկային վեպը արդեն հասանելի է ընթերցողներին Միացյալ Նահանգներում և աշխարհի մի շարք այլ երկրներում: ԱՄՆ-ում Մելիքյանի գիրքը հնարավոր է ձեռք բերել Barnes & Noble ընկերության գրախանութներում:

Նշենք, որ դեռևս մինչև գրքի լույս տեսնելը բովանդակությանը ծանոթ մի շարք գրականագետներ բարձր էին գնահատել Մելիքյանի վեպը: Մասնավորապես, New York Times-ի գրականության բաժնի վերլուծաբան, գրականագիտության պրոֆեսոր Պոլ ՄըքՔարթին վեպի մասին գրել է.

«Գիրքն ինձ հիշեցրեց Ջորջ Օրուելի և նմանատիպ այլ հեղինակների դասականության մասին` ապացուցելով այդ գործերի անմահությունը, թեև ոչ մի զուգահեռ չի կարելի անցկացնել Մելիքյանին գրքի և այդ հեղինակների միջև, քանի որ նա յուրօրինակ գործ է ստեղծել, որն ունի սեփական գաղափար: Սա հենց այն գիրքն է, որ պետք է այսօր Ամերիկային փրկվելու համար»:

Մելիքյանի գիրքը պատմում է Շուն անունով փողոցային շան մասին, ում հեղինակը  ներկայացնում է որպես մի յուրօրինակ չարաճճի հակահերոսի: Շունը սկսում է իր ճանապարհորդությունը դեպի արևմտյան քաղաքակրթություն: Նա կառուցում է աշխարհի իր սեփական պատկերը, ստեղծում անձնական քարտեզ, որը առավելապես արտացոլում է այն արժեքները, որոնք հատուկ են տվյալ երկրին ու ժողովրդին: Յուրաքանչյուր երկիր ստանում է նոր անվանում` համապատասխան Շան ստացած տպավորությունների:  Այսպես, օրինակ, Ռուսաստանը, ըստ նրա, կոչվում է Whitebearland (Սպիտակ արջերի երկիր,  Գերմանիան ` Hamburgerland (Համբուրգերի երկիր), Իտալիան` Alpacinoland (Ալ Պաչինոյի երկիր), ԱՄՆ-ն` Satanland (Սատանայի երկիր), Թուրքիան` Pashaland (Փաշայի երկիր): Արարատ լեռան ստորոտին, այդ թվում նաև Հայաստանի տարածքում գտնվում է Դրախտը, իսկ Նոր Հայաստանը տեղակայված է ներկայիս Իռլանդիայի վայրում:

Tekali Taxi