Գլխավոր / Հայաստան / Ոստիկանությունը փնտրում է անհայտ կորած ԵՊԼՀ-ի դասախոսին

Ոստիկանությունը փնտրում է անհայտ կորած ԵՊԼՀ-ի դասախոսին

Դեկտեմբերի 16-ին, ժամը 21:45-ին ոստիկանություն է դիմել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) դասախոս Մարինե Գալստյանի եղբայրը և հայտնել քրոջ անհետանալու մասին:

Ինչպես Epress.am-ին հայտնեցին Ոստիկանության Կենտրոնի բաժնից, դեկտեմբերի 13-ին 1957 թվականին ծնված Գալստյանը դուրս է եկել տանից և չի վերադառձել:

Քրեական գործ է հարուցվել 104 հոդվածով` սպանություն, կատարվում է նախաքննություն: Նախաքննությունը կշարունակվի տվյալ հոդվածով մինչև այն պահը, երբ հավելյալ տեղեկություններ կհայտնվեն դասախոսի մասին:

Մեր տեղեկություններով` Գալստյանին ճանաչող մարդիկ տարբեր վարկածներ են քննարկում: Համաձայն որոշ տվյալների, նա վերջերս բնակարան էր վաճառել և ստացված գումարը պարտքով տրամադրել, և հենց դրա հետ էլ կարող է կապված լինել նրա անհետանալը:

Tekali Taxi