Գլխավոր / Հայաստան / «ՉԻ». Սերժ Սարգսյանը 1 ժամ ուշացել է ՀՀԿ-ի «քեֆից»

«ՉԻ». Սերժ Սարգսյանը 1 ժամ ուշացել է ՀՀԿ-ի «քեֆից»

Երեկ ժամը 18:00-ին իշխանական կերակրատաշտից սնվող ողջ «էլիտան» «Օջախ» ռեստորանում հավաքվել և մեկ ժամից 5 րոպե քիչ ստիպված է եղել սպասել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, գրում է օրաթերթը:

18:55-ին ռեստորան է ժամանել Սերժ Սարգսյանը, որից հետո միայն տոնական «քեֆը հայտարարվել է բացված»: Սերժ Սարգսյանի հետ միասին «Օջախ» են ժամանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` իր խմբակցության որոշ պատգամավորներով, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը` ՕԵԿ խմբակցության մի քանի պատգամավորներով:

ՀՀԿ-ն ներկայացված է եղել ամբողջ ներկապնակով: Ականատեսների վկայությամբ` բոլորը միմյանց ջերմ ողջագուրվել են: Ռեստորանը զարդարված է եղել տոնական աքսեսուարներով. Ասում են` ամեն ինչ բավական ճաշակով ու ճոխ է եղել: Ի դեպ, նախապես որոշված է եղել, որ «խմել-անջատվել» չի լինելու, քանի որ Սերժ Սարգսյանը նախապես ակնարկած է եղել` ամեն ինչ պետք է «կոռեկտ կազմակերպել»:

Սերժ Սարգսյանը հենց սկզբում հայտարարել է, որ երկար ժամանակ է տրամադրելու «իր կոալիցիային» և որ բոլորն «այսօր խաղաղասիրական առաքելություն ունեն»: «Օջախում» է եղել նաև ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, թե ինչ առաքելությամբ` մեզ չհաջողվեց ճշտել: 

Tekali Taxi