Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանն անհանգստացած է Ռուսաստանի կողմից Հայաստանի զինման փաստով

Ադրբեջանն անհանգստացած է Ռուսաստանի կողմից Հայաստանի զինման փաստով

Ցավում եմ, որ խաղաղարար առաքելության պարտավորվածություն ստանձնած համանախագահ երկիր հանդիսացող Ռուսաստանը շարունակում է զինել Հայաստանին, հայտարարել է Միլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը, գրում է ԱՊԱ գործակալությունը:

Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի զինումը խոչընդոտում է խաղաղարար գործընթացին: «Մենք բազմիցս, դեռևս Բորիս Ելցինի նախագահության ժամանակ հայտարարել ենք, որ այս հարցը պետք է լուծել: Ցավում եմ, որ թեև տարբեր տեսակի հանձնաժողովներ են կազմվել, որևէ արդյունք չկա: Այսօր պետություններից մեկը, որը կոչված է խաղաղարար առաքելություն իրականացնել, շարունակում է զինել Հայաստանին: Սա ակնհայտ է: Մենք չափազանց մտահոգված ենք այս հարցով: Չնայած պետք է ասեմ, որ որքան էլ Հայաստանին զինեն, Ադրբեջանը 10 անգամ ավելի լավ է զինված: Ցանկացած պահի Ադրբեջանը պատրաստ է հետ բերել իր հողերը ռազմական ճանապարհով: Թող ոչ ոք դրանում կասկած չունենա»,- նշել է Ասկերովը:

Tekali Taxi