Գլխավոր / Армения / Անկարան մտադիր է շարունակել հայ-թուրքական գործընթացը

Անկարան մտադիր է շարունակել հայ-թուրքական գործընթացը

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան շահագրգռված է ոչ միայն հայ-թուրքական, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ: Այս մասին հայտնում է Regnum գործակալությունը` հղում կատարելով թուրքական Sabah պարբերականին:

«Մենք հույս ունենք, որ կգտնվեն նաև ղարաբաղյան հիմնախնդրի լուծման տարբերակներ, և մեր տարածաշրջանում խաղաղություն և անդորր կտիրի»,-ասել է Դավութօղլուն:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք ղարաբաղյան հարցում որոշ երկրների ճնշումը ազդել է Անկարայի դիրքորոշման վրա, Դավութօղլուն ասել է, որ Թուրքիան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ցանկանում է, որ ղարաբաղյան խնդիրը լուծվի հենց այդ սկզբունքների հիման վրա:

Խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների մասին` արտգործնախարարն ասել է, որ Անկարան հույս ունի` երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի: «Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել այս ուղղությամբ և տարածաշրջանում խաղաղության պահպանման համար ցանկացած տեսակի աջակցություն ենք ցուցաբերելու»,-ասել է Դավութօղլուն:

Tekali Taxi