Գլխավոր / Армения / Գալա TV-ին անլուրջ է համարել Ամալյանին և նրա հայտարարությունները

Գալա TV-ին անլուրջ է համարել Ամալյանին և նրա հայտարարությունները

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի անցած ուղին թույլ է տալիս «ՉԱՊ» ՍՊԸ-ի սեփականատեր Վահան Խաչատրյանին անլուրջ համարել Ամալյանին և նրա արած հայտարարությունները:

Epress.am-ի հետ զրույցում «Գալա»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը պարզապես անլուրջ է համարել որևէ կերպ արձագանքել Գրիգոր Ամալյանի հայտարարություններին:

«Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի ելքը ի սկզբանե պարզ էր. պետք է լիներ քաղաքական որոշում և վերջ, ինչին որ ականատես եղանք: Մեր ծրագիրը աննախադեպ էր մարզային հեռուստաընկերությունների ներկայացրած ծրագրերի շրջանակներում, այն նույնիսկ առավել է որոշ քաղաքային հեռուստաընկերությունների ծրագրերից»,- ասել է մեր զրուցակիցը:

Նա նշել է, որ առհասարակ իրենք այդքան էլ լուրջ չեն վերաբերել այդ մրցույթին.

«Մենք նույնիսկ այսօր ներկայացուցիչ չունեինք մրցույթի արդյունքների հայտարարման ժամանակ, մենք լուրջ չենք էլ վերաբերում այն ամենին, ինչ առընչվում է ամալյանական հանձնաժողովին:

Հիշեցնենք, որ այսօր ՀՌԱՀ հանձնաժողովի քվեարկության արդյունքում Շիրակի մարզում 2015 թվականից հեռարձակման իրավուն ք է տրվել «Ցայգ» հեռուստաընկերությանը, որը հավաքել է 42 միավոր, մինչդեռ Գալա TV-ն` 14 միավոր: Ամալյանը «Ցայգին» 6 միավոր էր շնորհել, իսկ Գալա-ին` 2 միավոր:

Մրցույթից հետո կայացած ասուլիսի ընթացքում, խոսելով «Ցայգին» և Գալա TV-ին տրված իր գնահատականների մասին` Ամալյանը նշել է, որ Գալա TV-ին գնահատելով 2 միավոր` մեկական տվել է բազմակարծություն ապահովելու համար և աշխատակազմի պատրաստվածության աստիճանի համար:

«Իսկ մյուս բոլոր կետերով «ՉԱՊ»-ն ակնհայտորեն զիջում է իր մրցակցին, ինչպես, օրինակ, ֆինանսատնտեսական և բիզնեսպլանի մասով»,- հայտարարել է Ամալյանը:

Tekali Taxi