Գլխավոր / Армения / Պուգաչյովան իրեն լավ է զգում վիրահատությունից հետո

Պուգաչյովան իրեն լավ է զգում վիրահատությունից հետո

Ալլա Պուգաչյովայի հարազատների հավաստմամբ` երգչուհին իրեն լավ է զգում սրտի վիրահատությունից հետո, գրում է Комсомольская правда օրաթերթը:

«Ալլա Բորիսովնային սրտանոթների ստենտավորում են արել: Նրա վիճակն այս պահին բարարար է գնահատվում, նա իրեն լավ է զգում», – հայտնել է երգչուհու քույրը:

Այդ տեղեկությունները հաստատել է նաև Մոսկվայի Սիրտ-անոթային վիրաբուժության կենտրոնի տնօրեն Լեո Բոկերիան, ով նշել է, որ նման վիրահատությունից հետո հիվանդին դուրս են գրում 4-5 օրվա ընթացքում:

Նշենք, որ վերջին 3 տարվա ընթացքում Պուգաչյովային երրորդ անգամ են սրտի վիրահատության ենթարկել:

Tekali Taxi