Գլխավոր / Армения / Հայկական կողմը որոշ պահեր չի ընդունում. Ադրբեջանի ԱԳՆ

Հայկական կողմը որոշ պահեր չի ընդունում. Ադրբեջանի ԱԳՆ

2011թ. գնահատման հանձնաժողովը պատրաստելու է ամփոփիչ զեկույց, որը ներկայացվելու է Հայաստանին, Ադրբեջանին և ամբողջ աշխարհին: Այս մասին ANS TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Շարունակում ենք աշխատել թարմացված Մադրիդյան փաստաթղթի շուրջ: Մադրիդյան սկզբունքները համանախագահների կողմից առաջարկվել են 2007 թվականին, իսկ 2009-ին պատրաստվել է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը: Հաջորդ տարի ցանկանում ենք հնարավորության սահմաններում որևէ համաձայնության գալ: Այսինքն, ավարտին հասցնել այդ հարցը և հաստատել պլանը:

Համանախագահները ներկայացրել են 16 սկզբունքներից 6-ը: Ադրբեջանական կողմն ընդհանուր առմամբ ընդունել է Մադրիդյան սկզբունքները: Հայկական կողմը որոշ պահեր չի ընդունում: Ցանկանում ենք վերացնել այդ խնդիրը և աշխատանք սկսել խաղաղ համաձայնագրի շուրջ», – հայտարարել է ԱԳ ղեկավարը: 

Tekali Taxi