Գլխավոր / Հայաստան / Պատրիարք Կիրիլը կոչ է արել օգնել «ցածր մակարդակ ունեցող» ներգաղթյալներին

Պատրիարք Կիրիլը կոչ է արել օգնել «ցածր մակարդակ ունեցող» ներգաղթյալներին

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը բոլոր հավատացյալներին կոչ է արել «օգնության ձեռք» մեկնել ներգաղթյալներին, մասնավորապես, աջակցել նրանց` ռուսական միջավայրին հարմարվելու և ռուսաց լեզվին տիրապետելու գործընթացում:

Նրա խոսքով` ազգայնամոլությունն ու այլ ազգերի նկատմամբ թշնամանքը խորթ է քրիստոնեական հավատքին:

«Անգամ եթե ներգաղթյալները կենցաղային և մեր պատկերացմամբ մշակութային ցածր մակարդակ ունեն, դա չպետք է խանգարի մեզ նրանց օգնության ձեռք մեկնել»,- նշել է Ռուսիո պատրիարքը` հավելելով. «Այս մարդկանցից չենք կարող թաքցնել ուղղափառության հոգևոր գանձը, հատկապես նրանցից, ովքեր դեռ չեն ճանաչել Աստծուն»:

«Ձևական քաղաքական նրբանկատությունը նույնը չէ, ինչ մարդու խորը կրոնաբարոյական համոզմունքն այն մասին, թե որն է բարությունը, որը` մեղքը: Եթե ազգերի միջև գոյություն ունեցող թշնամությունը, այլ կրոնական հայացքներ ունեցողների նկատմամբ արհամարհական և չար վերաբերմունքը մեղք է, ապա լուսավորչական հավատքն է, և ոչ քաղաքական նրբանկատությունը, որ հնարավորություն է տալիս մարդկանց հասարակությունում ապրել կողք կողքի»,-համոզմունք է հայտնել Կիրիլ պատրիարքը:

Նա նաև վիճակագրական տվյալներ է ներկայացրել, համաձայն որոնց` 1989-2002 թվականների ընթացքում իրականացված մարդահամարը ցույց է տվել, որ Մոսկվայում հայկական և վրացական համայնքների թիվը 2,8 անգամ մեծացել է, ադրբեջանական և մոլդովական համայնքներինը` 5 անգամ, չեչենական համայնքինը` 7 անգամ:

Պատրիաքը նշել է, որ էթնիկական հանցավոր խմբավորումների անդամները բազմիցս փորձել են «խուսափել պատասխանատվությունից` իրենց այլատյացության և անհանդուրժողականության զոհ ներկայացնելով, ինչը արմատական ռեակցիա է առաջացնում բնակչության մոտ»:

Tekali Taxi