Գլխավոր / Armenia / Ինչո՞ւ է Հայաստանը գազի գինը քննարկում Պուտինի հետ. զարմանում է նախկին վարչապետը

Ինչո՞ւ է Հայաստանը գազի գինը քննարկում Պուտինի հետ. զարմանում է նախկին վարչապետը

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չի հասկանում, ինչու է Հայաստանը քննարկում գազի գինը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

«Ռուսաստանը գազի գինը պետք է քննարկի նրան պատկանող «ՀայՌուսԳազարդ» ձեռնարկության հետ», – ասել է Բագրատյանը` մեկնաբանելով Տիգրան Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը:

Պուտինը, ըստ նրա, սիրում է նստել և բոլորի հետ գազի գին քննարկել: «Կարծում եմ` Պուտինի հանդիպումը Տիգրան Սարգսյանի հետ էականորեն կապված է նրա` Քոչարյանի հետ ունեցած հանդիպման հետ»:

Քոչարյանը պարզապես զզվացրել է Պուտինին, որովհետև «բազմաթիվ անգամ դիմել է, դա տակտ է»:

«Բնականաբար, եթե ես լինեի հանրապետության նախագահ, կասեի` ինչ գործ ունի Ռուսաստանի վարչապետը մեր նախկին նախագահի հետ, որը Հայաստանում համարվում է քաղաքական ախոյան»: Պուտինը հավասարակշռել է իրավիճակը` հանդիպելով և’ Ռոբերտ Քոչարյանի, և’ Տիգրան Սարգսյանի հետ, հավելեց Բագրատյանը:

Tekali Taxi