Գլխավոր / Հայաստան / Կարեն Կարապետյանը` հաջորդ վարչապե՞տ

Կարեն Կարապետյանը` հաջորդ վարչապե՞տ

«Իհարկե, ճիշտ է, որ Բեգլարյան Գագիկին փոխարինում են Կարեն Կարապետյանով, այնուամենայնիվ, դա ավելի լավ է: Բայց ո՞վ էր բերել Բեգլարյան Գագիկին», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ես չեմ ուզում կոնկրետ դրվածին արդեն որևէ բան ասել: Բայց ես հիմքեր չունեմ հիացած լինելու «ՀայՌուսԳազարդ»-ում նրա աշխատելով, որտեղ նրա աշխատելու 8 թե 9 տարիներին գազի ներտնտեսական ինքնարժեքն ութը դոլարից դարձել է 190 դոլար», – նշել է տնտեսագետը:

Բագրատյանը չի հավատում, որ նոր քաղաքապետն ավելի լավ կաշխատի, սակայն կարծում է, որ «այս ձևի մարդն ավելի ճիշտ է, քան Բեգլարյանը»:

«Ամենայն հավանականությամբ, Կարեն Կարապետյանն այսօր դիտարկվում է որպես վարչապետի թեկնածու, որովհետև վարչապետին, պարզ է, բոլորն ուզում են հանել», – կարծում է Բագրատյանը: Նրա խոսքով` ներկայիս վարչապետը «նա պորյադոկ» զզվացրել է բոլորին իշխանության մեջ, այդ թվում` նախագահ Սարգսյանին:

«Պակաս հավանական թեկնածուն Վաչե Գաբրիելյանն է, որը նույնպես խելոք կաշխատի, ոչ մի բան չի անի, բայց, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, անհասկանալի ճառեր չի ասի», – նկատել է Բագրատյանը:

Վերջին շրջանի կադրային փոփոխությունները բանախոսը բարեփոխումների սկիզբ չի համարում, որովհետև Սերժ Սարգսյանը, ըստ նրա, նման բարեփոխումների չի գնա. «Հենց որ տեսնի` ճար չկա, պետք է բարեփոխումների իմիտացիա անի`  իշխանությունը վերջնական չկորցնելու»:

Բագրատյանը նաև ասել է, որ նախկին քաղաքապետի դեմ քրեական գործ չի հարուցվի, որովհետև այդ պարագայում Բեգլարյանը կդառնա ըննդիմություն: Բագրատյանը չի կարծում, որ Գագիկ Բեգլարյանը միանա Հայ Ազգային Կոնգրեսին, «դժվար մենք էնտեղ հիացած լինենք իրենով, բայց, վերջին հաշվով, ինքն իրեն կարող է ընդդիմություն լինել»:

Tekali Taxi