Գլխավոր / Армения / Պուտինին դատի են տվել

Պուտինին դատի են տվել

«Ռուսաստանն առանց կոռուպցիայի և բարձիթողության» կուսակցության համանախագահներ Բորիս Նեմցովը, Վլադիմիր Միլովն ու Վլադիմիր Ռիժկովը դատական հայց են ներկայացրել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ, գրում է «Ինտերֆաքսը»:

Կուսակցության համանախագահները վարչապետից մեկ միլիոն ռուբլու չափով բարոյական փոխհատուցում են պահանջում: Բացի դրանից, ընդդիմադիր գործիչները ցանկանում են, որ Պուտինի` իրենց հասցեին ուղղված խոսքերը հերքի Россия 1 հեռուստաալիքը, որի եթերում էլ դրանք հնչել են:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին ուղիղ եթերում պատասխանելով այն հարցին, թե ինչ են իրականում ցանկանում Նեմցովը, Ռիժկովն ու Միլովը, վարչապետն ասել է. «Փող և իշխանություն, ուրիշ էլ ի՞նչ են ուզում: Ժամանակին իրենք իրենցն արել են, 90-ականներին Բերեզովսկու հետ նրանք միլիարդներ են յուրացրել»:

Վարչապետի հայտարարությանն արձագանքել է նաև գործարար Բորիս Բերեզովսկին: The New Times-ին տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ 1999 թվականին Պուտինի նախընտրական արշավի համար ինքը 25 միլիոն դոլար է տրամադրել: Նրա խոսքով` եթե նախընտրական արշավը «կեղտոտ փողերով» էր կազմակերպվել, ապա Պուտինը լեգիտիմ նախագահ չէ:

Tekali Taxi