Գլխավոր / Армения / Ադրբեջանում իսլամիստները հարձակում են գործել դպրոցի վրա

Ադրբեջանում իսլամիստները հարձակում են գործել դպրոցի վրա

Հավատացյալները բողոքում են Ադրբեջանի դպրոցներում հիջաբի օգտագործման արգելքի դեմ: Ինչպես տեղեկացնում է АПА գործակալությունը` այս մասին հայտնել է կրթության նախարարության ներկայացուցիչ Մուհամեդ Բայրամովը: Նրա խոսքով` մոտ 20 հավատացյալներ հարձակվել են Հոջասեն գյուղի №103  դպրոցի վրա և կոտրել են կրթական հաստատության ապակիները:

Նրանք հայտարարել են, որ իրենց գործողությունները պայմանավորված են օրենքում հիջաբի հետ կապված փոփոխություններով, համաձայն որի` դպրոցում աղջիկներին արգելվում է գլխաշոր կրել: Բացի այդ, հավատացյալները նախազգուշացում են գրել դռան վրա, որը սպառնալիք էր պարունակում այն մասին, որ եթե արգելքը դուրս չգա կիրառումից, նրանք կվառեն դպրոցը:

Ոստիկանությունը հետաքքնություն է իրականացնում, իսկ դպրոցի անվտանգության համար իրավապահ մարմնի աշխատակիցներ են տրամադրվել:

Բայրամովը նաև հաղորդել է, որ ներկայումս մայրաքաղաքի դպրոցներում հազարավոր աշակերտներ հիջաբ են կրում: Նրանց հետ անցկացված մի քանի զրույցներից հետո, նրանց ուղիղ կեսը հրաժարվել է գլխաշորից:

Tekali Taxi