Գլխավոր / Armenia / Իսրայելում արգելել են զինվորական համազգեստով նկարներ տեղադրել Facebook-ում

Իսրայելում արգելել են զինվորական համազգեստով նկարներ տեղադրել Facebook-ում

Իսրայելի պաշտպանության բանակը պարտավորեցրել է բոլոր զինծառայողներին ջնջել իրենց բանակային նկարները Facebook սոցիալական կայքից:

Երկրի ռազմական ղեկավարության կարծիքով` զինվորական համազգեստով կամ զինվորական խորհրդանիշերի ֆոնի վրա նկարները կարող են գրավել պաղեստինցիների ուշադրությունը: Խոսքը ոչ միայն անձնական վրեժի մասին է, այլ նաև պետական մակարդակի միջազգային պատժամիջոցների:

«Նկարները կարող են օգտագործվել նրանց կողմից, ովքեր դեմ չեն լինի փոխանցել այդ նկարները պաղեստինամետ կազմակերպություններին, իսկ նրանք էլ, իրենց հերթին, ձեր նկատմամբ բողոք կներակայացնեն` մեղադրելով ռազմական հանցագործությունների մեջ»,- հայտարարել է գլխավոր շտաբի անվտանգության և պաշտպանության հարցերով բաժնի ղեկավար Ամի Վայսբերգը:

2010 թվականի հոկտեմբերին Իսրայելի պաշտպանության բանակի զինվորականներին արգելվել էր օգտվել Twitter-ից ու Facebook-ից, ինչպես նաև Google Mail ծառայությունից:

Tekali Taxi