Գլխավոր / Армения / ՀԺԿ առաջնորդը կարծում է, որ վաղաժամ է խոսել խորհրդարանական ընտրությունների մասին

ՀԺԿ առաջնորդը կարծում է, որ վաղաժամ է խոսել խորհրդարանական ընտրությունների մասին

2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ձևաչափի մասին վաղաժամ է խոսել, բայց համախմբման ճանապարհը ճիշտ է և ընդդիմությունը պետք է համախմբվի: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Որպես ամենակազմակերպված ընդդիմություն Դեմիրճյանը նշել է Հայ Ազգային Կոնգրեսը, որի հետ, ՀԺԿ առաջնորդի կարծիքով, ժողովրդի մեծ մասը կապում է իր հույսերը:

«ՀԺԿ-ն շարունակելու է համագործակցությունը ՀԱԿ-ի շրջանակներում»:

Նա նաև հայտարարել է, որ ընդդիմությունը բազմիցս է հաղթել ընտրություններում և կարևորն արդար ընտրությունների անցկացումն է:

«Չափից ավելի շատ է սուտը, կեղծիքը, դեմագոգիան: Այս ամենին վերջ կդրվի, եթե երկրում ձևավորվի նորմալ օրինական իշխանություն: Պետք չէ դատողություններ անել ընդդիմության մասին: Երկրի կարևորագույն խնդիրն է այսօր լեգիտիմ, օրինական իշխանության ձևավորումը», – եզրափակել է բանախոսը:

Tekali Taxi