Գլխավոր / Армения / Հովսեփյանն «ավելի քան վստահ է», որ Սերժ Սարգսյանը վերընտրվելու է

Հովսեփյանն «ավելի քան վստահ է», որ Սերժ Սարգսյանը վերընտրվելու է

Հայաստանի հաջորդ նախագահը լինելու է Սերժ Սարգսյանը: Մամուլի ասուլիսում նման համոզմունք է հայտնել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, հաղորդում է news.am-ը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է նա վստահ, Հովսեփյանը կրկնել է իր խոսքերը. «Ես ոչ միայն պարզապես վստահ եմ, որ Հայաստանի հաջորդ նախագահը լինելու է Սերժ Սարգսյանը, այլ ավելի քան վստահ եմ»:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը դեռ պաշտոնապես չի հայտնել առաջադրվելու իր ցանկության մասին: Հայաստանում հերթական նախագահական ընտրությունները կայանալու են 2013 թվականին:

Tekali Taxi