Գլխավոր / Армения / Լոս Անջելեսից պահանջում են եթեր տալ «Ա1+»-ին

Լոս Անջելեսից պահանջում են եթեր տալ «Ա1+»-ին

2010թ դեկտեմբերի 16-ին ՀՌԱՀ-ը, կատարելով ՀՀ քաղաքական իշխանությունների պատվերը, կրկին ակնհայտ և ապօրինի խախտումներով մերժեց «Ա1+» անկախ (ժողովրդական) հեռուստաընկերությանը եթեր հեռարձակվելու իրավունքից: Այս մասին ասված է Լոս Անջելեսում գործող «Հայ Քաղաքացիական Հասարակություն» մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները գտնում են, որ ՀՀ քաղաքական իշխանությունների կողմից իրակականացված այս քայլը ևս մեկ անգամ հաստատում է, որ «ի դեմս այս խմբի Հայաստանը ձևականորեն է անդամակցում ԵԱՀԿ-ին և չի պատրաստվում կատարելու իր իսկ կողմից ստանձնած միջազգային իր պարտավորությունները»:

«Մասնավորապես, իր այս քայլով քաղաքական իշխանությունները մերժեցին կատարելու «Ա1+»-ի վերաբերյալ կայացրած Եվրոպական դատարանի որոշումը», – ասված է հայտարարության մեջ:

 «Հայ Քաղաքացիական Հասարակություն» մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը պահանջում է ՀՀ քաղաքական իշխանություններից կատարելու ՀՀ Սահմանադրության, ՀՀ Քաղաքացիների, Եվրադատարանի պահանջը` վերաբացելու «Ա1+» հեռուստաընկերությունը` տալ նրան հեռուստաեթերով հեռարձակվելու իրավունք:

Tekali Taxi