Գլխավոր / Армения / Մի քանի օտարալեզու դպրոցով կրթության համակարգը չի փոխվի. կարծիք

Մի քանի օտարալեզու դպրոցով կրթության համակարգը չի փոխվի. կարծիք

«Մենք, իհարկե, չափազանց կարևորում ենք օտար լեզուների ուսուցման խրախուսումը, բայց ոչ թե օտարալեզու դպրոցներ ստեղծելու միջոցով»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացում հայտարարել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը` խոսելով Հայաստանում օտարալեզու դպրոցների հնարավոր վերաբացման մասին:

Ընդդիմադիր գործիչը կողմ է թեքումով դպրոցների բացմանը, ընդ որում, Դեմիրճյանն ինքը ավարտել է թիվ 114 անգլիական դպրոցը: Սակայն առաջնահերթ խնդիրներից է կրթության որակի բարելավումն առհասարակ, հավելել է նա:

«Մի քանի դպրոցով կրթության որակի հարցը չես լուծի: Ընդհանուր համակարգի որակը պետք է բարձրացնել», – եզրափակել է Ստեփան Դեմիրճյանը:

Tekali Taxi