Գլխավոր / Հայաստան / Սերժ Սարգսյանի խոսքը թիկնապահների շքահանդեսի մասին ուշացած են համարել

Սերժ Սարգսյանի խոսքը թիկնապահների շքահանդեսի մասին ուշացած են համարել

2010 թվականին ձեռքբերումների տարի համարել չի կարելի, որևէ առաջխաղացում չենք կարող արձանագրել երկրում կուտակված խնդիրների լուծման առումով: Նման հայտարարությամբ լրագրողների հետ հանդիպմանն այսօր հանդես եկավ Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

Նա խոսեց «բազմաթիվ խնդիրներից» և նշեց, որ դրանց լուծումը տեսնում է ազատ և արդար ընտրությունների անցկացման մեջ:

«Առանձին կադրային փոփոխություններով, մեծ հաշվով, որևէ բան չի փոխվի», – հայտարարել է Դեմիրճյանը: Ըստ նրա` իշխանությունը կամ նախագահական աթոռն ինքնանպատակ է այն մարդկանց համար, «ովքեր պատրաստ են հանուն այդ աթոռի սեփական ժողովրդի արյունը թափել»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված ելույթին, Դեմիրճյանն ասաց, որ այս քայլերով իշխանությունները փորձում են շահել հասարակության համակրանքը, սակայն նա դրանք ուշացած համարեց:

«Ինչ է նշանակում խոսել հիմա թիկնապահների շքահանդեսի մասին: Վաղուց արդեն այդ այլանդակ երևույթը ուղղակի նողկանք է առաջացնում հասարակության մեջ»: Դեմիրճյանը նաև նշեց, թե ովքեր են իրականացնում այդ շքահանդեսը` «այն օրը դահլիճում նստածների մեջ էին նրանք»:

Իշխանությունները փորձում են փոխել իրենց «իմիջը», հավելել է ՀԺԿ նախագահը:

Tekali Taxi