2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Մի քանի օտարալեզու դպրոցով կրթության համակարգը չի փոխվի. կարծիք

«Մենք, իհարկե, չափազանց կարևորում ենք օտար լեզուների ուսուցման խրախուսումը, բայց ոչ թե օտարալեզու դպրոցներ ստեղծելու միջոցով»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացում հայտարարել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը` խոսելով Հայաստանում օտարալեզու դպրոցների հնարավոր վերաբացման մասին:

Ընդդիմադիր գործիչը կողմ է թեքումով դպրոցների բացմանը, ընդ որում, Դեմիրճյանն ինքը ավարտել է թիվ 114 անգլիական դպրոցը: Սակայն առաջնահերթ խնդիրներից է կրթության որակի բարելավումն առհասարակ, հավելել է նա:

«Մի քանի դպրոցով կրթության որակի հարցը չես լուծի: Ընդհանուր համակարգի որակը պետք է բարձրացնել», - եզրափակել է Ստեփան Դեմիրճյանը: