Գլխավոր / Армения / Որքան գումար է աշխատել WikiLeaks-ը 2010-ին

Որքան գումար է աշխատել WikiLeaks-ը 2010-ին

Սկանդալային WikiLeaks կայքը ավելի քան 1 մլն եվրո է աշխատել 2010 թվականի ընթացքում: Այս մասին հայտնել են ընկերության հաշիվները վերահսկող Wau Holland Foundation գերմանական հիմնադրամի ներկայացուցիչները:

Նրանք նշել են, որ բոլոր միջոցները ստացվել են կամավոր նվիրատվությունների տեսքով` աշխարհի տարբեր երկրները ներկայացնող անհատներից:

WikiLeaks-ի ծախսերը կազմել են 380 հազար եվրո: Միևնույն ժամանակ, որոշ հաշիվներ այդպես էլ մնում են չվճարված: Հիմնադրամի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ հիմնականում գումարներ ծախսվել են համակարգչային սարքավորումների, ինտերնետային վճարումների, ինչպես նաև աշխատակիցների գործուղումների վրա:

Tekali Taxi