Գլխավոր / Armenia / Պակիստանում ահաբեկիչը 40 մարդու է սպանել

Պակիստանում ահաբեկիչը 40 մարդու է սպանել

Պակիստանի հյուսիսարևելյան շրջանում` Աֆղանստանի սահմանային հատվածում գտնվող Խառ քաղաքում մահապարտ ահաբեկչի` անվճար սննդի կետի մոտ տեղադրած ռումբի պայթյունի հետևանքով առնվազն 40 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է BBC-ն:

Այդ սննդի կետը բացվել է ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների համաշխարհային պարենային ծրագրի շրջանակներում և օգնություն է ցուցաբերել բոլոր ցանկացողներին:

Մահացած մարդիկ կանգնած են եղել վրանի մոտ, որտեղից պետք է սնունդ ստանային:

Tekali Taxi