Գլխավոր / Հայաստան / ԵԽ-ն առաջընթաց կհամարի միայն բոլոր քաղբանտարկյալների ազատումը

ԵԽ-ն առաջընթաց կհամարի միայն բոլոր քաղբանտարկյալների ազատումը

ԵԽԽՎ-ի կողմից ընդունված Հայաստանին վերաբերող 1677-ը բանաձը չի կատարվել, և դա միայն ՀԱԿ-ի ղեկավարության կարծիքը չէ, այլև Եվրոպայի խորհրդի Հայաստանի հարցով համազեկուցողների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԽ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:
«Իրական որևէ առաջընթաց այն հիմնական հարցերի շուրջ, որոնք պայմանավորում են Հայաստանում ներկա քաղաքական ճգնաժամն այսօր, չկա: Եթե Հայաստանում շարունակեն լինել քաղբանտարկայլներ, դեռևս պատժված չլինեն մարտի մեկի մեղավորները, այդ հանցագործությունը բացահայտված չլինի, Հայաստանում մի ազատ հեռուստաալիք չլինի, քաղաքական մթնոլորտը կմա թունավորված, քաղաքական ճգնաժամը չի մեղմվի»,- ասել է Արման Գրիգորյանը:
Բանախոսը նաև նշել է, որ եթե այս բանաձևի պահանջները չկատարվեն, Հայաստանի նկատմամբ ճնշումները կավելանան: Գրիգորյանը նաև հույս է հայտնել, որ հաջորդ տարի բանաձևի մինիմալ պահանջները կկատարվեն, և «գոնե մյուս տարի կազատվենք այս ամոթալի խնդրից, որ Հայաստանը քաղբանտարկյալներ ունի»:
Անդրադառնալով նաև այն խոսակցություններին, որ ԵԽԽՎ մարդու իրավունքների պաշտպան Թոմաս Համմարբերգի այցից առաջ ազատվելու են բոլոր քաղբանտարկյալները, բացի Սասուն Միքայելյանից և Նիկոլ Փաշինյանից` Արման Գրիգորյանն ասել է, որ ԵԽ ներկայացուցիչների հետ իր ունեցած զրույցների ժամանակ նրանց հարցրել է` արդյոք իրենք առաջընթաց կհամարեն քաղբանտարկյալների մի մասի ազատումը միայն, թե բոլորի ազատումը:
ԵԽ ներկայացուցիչները Գրիգորյանին հավաստիացրել են, որ իրենք առաջընթաց կհամարեն միայն բոլոր քաղբանտարկյալների ազատումը: Արման Գրիգորյանի խոսքով` հակառակ դեպքում ԵԽ ներկայացուցիչները իշխանություններին գովասանքի խոսքեր չեն շռայլի:
Հիշեցնենք, որ 1677 բանաձևում ԵԽԽՎ-ն լուրջ մտահոգություն էր հայտնում է այն փաստի կապակցությմաբ, որ 2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած մահվան 10 դեպքերի հետաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից որևէ կոնկրետ արդյունք չի տվել և էական է համարել այդ հետաքննությունն այլևս անհապաղ և գոհացուցիչ կերպով ավարտին հասցնելը: Բանաձևում նաև նշվում էր, որ 2008 թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված բոլոր այն անձանց ազատ արձակումը, ովքեր անձամբ բռնության ծանր արարքներ չեն կատարել, ինքնին անհրաժեշտ հիմքեր կապահովեր այն երկխոսությունը և վերամիավորումը սկսելու համար, որն անհրաժեշտ է 2008 թ. փետրվարի նախագահական ընտրությանը հաջորդած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:
Tekali Taxi