Գլխավոր / Армения / Ասանջը ինքնակենսագրության շնորհիվ 1,5 մլն դոլար կաշխատի

Ասանջը ինքնակենսագրության շնորհիվ 1,5 մլն դոլար կաշխատի

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջն իր կյանքի մասին պատմող գրքի հրատարակումից մոտ 1,5 մլն դոլար գումար կվաստակի: Այս մասին The Sunday Times-ին տված հարցազրույցում ասել է ինքը` Ասանջը:
Ամերիկյան Knopf հրատարակչությունը 800 հազար դոլար կվճարի ավստրալացուն, իսկ բրիտանական Canongate-ի հետ պայմանագրի համաձայն` Ասանջը մոտ 500 հազար դոլար հոնորար կստանա: Կայքի հիմնադրի հաշվարկներով` այլ երկրներից նույնպես եկամուտներ կգան:
«Ես գիրք գրելու ցանկություն չունեի, բայց փաստորեն ստիպված եմ դա անել»: Արդեն 200 հազար ֆունտ ստեռլինգ եմ ծախսել դատական գործընթացի վրա, իսկ ես պետք է պաշտպանեմ ինքս ինձ և ապահովեմ WikiLeaks-ի գործունեությունը»,- հայտարարել է Ասանջը:
Նենք, որ նրանից հետո, երբ WikiLeaks-ը սկսեց հրապարակել ԱՄՆ Պետդեպի գաղտնի նյութերը, կայքը ֆինանսական խնդիրների առջև կանգնեց:
Ինչպես արդեն հաղորդվել էր, 2010թ. Ասանջի կայքը 1 մլն եվրոյի չափով նվիրատվություն էր ստացել, սակայն փոխանցվելիք գումարների չափը տարվա երկրորդ կեսից կտրուկ նվազել է:
Tekali Taxi