Գլխավոր / Հայաստան / Բնապահպանական խնդիրների «ակտիվ» դրսևորումները 2010 թվականին

Բնապահպանական խնդիրների «ակտիվ» դրսևորումները 2010 թվականին

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը ամփոփել է 2010 թվականին Երևան քաղաքում ի հայտ եկած բազմաթիվ բնապահպանական խնդիրների շուրջ ծավալված հասարակական ակտիվության դրսևորումները:

Նախաձեռնությունը, մասնավորապես, օգտագործել է հանրային կարծիքի արտահայտման և իրավական մի շարք միջոցներ, ինչպիսիք են օրինակ` Ուսանողական այգում իրականացվող շինարարության կանխման համար իրականացված ակցիաները, պիկետները: 117 հայցվորներ, այդ թվում ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, ճարտարապետներ և արվեստի գործիչներ դիմել են ՀՀ վարչական դատարան` վիճարկելու շինարարության թույլտվությունը: Հայցն այժմ գտնվում է վճռաբեկ դատարանում: Հարցի շուրջ հանդիպումներ են եղել Երևանի քաղաքապետի, ավագանու անդամների, մտավորականների, հարակից հիմնարկների աշխատակազմերի, ՀՀ ԱԺ խմբակցությունների և այլ գործիչների հետ: Ինչպես նաև նամակ է գրվել UNESCO-ին:
Գլխավոր պողոտայի այգում մասնավոր ընկերության կողմից առևտրի կենտրոնի շինարարությանը դեմ արտահայտված բնակիչների հետ համատեղ կազմակերպվել է ստորագրահավաք և սիմվոլիկ ծառատունկ:
«Վիշապի կոթողներ» այգում, որը գտնվում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հովանու ներքո, ակնհայտ ապօրինի սեփականաշնորհման և շինարարության փաստաթղթեր են տրվել, ինչի արդյունքում բնակիչները սեփական ուժերով ծառատունկ են իրականացրել:
Սարկավագի 72 հասցեում բնակիչները տեղեկացել են, որ տարածքի միակ այգին սեփականաշնորհվել է, և պետք է սուպերմարկետ կառուցվի: Նախաձեռնությունը հարցում է ուղարկել ՀՀ քաղաքաշինության նախարարություն, ինչին ի պատասխան ասել են, որ այժմ շինարարությունը դադարեցված է:
Նալբանդյան 104 հասցեում կառավարության որոշմամբ բակի տարածքում գտնվող գույքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ: Գոտիավորման նախագծով նախատեսվում է իրացնել բակային տարածքում գտնվող մանկապարտեզը և տեղում կառուցել բազմահարկ շենք ու ստորգետնյա ավտոկայանատեղի:
Կոմիտասի 5ա հասցեում բնակիչների վճռականության և նախաձեռնության կողմից խնդրի հրապարակայնցաման շնորհիվ կասեցվել է շինարարության թույլտվությունը:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը տեղեկացնում է նաև, որ այժմ գործում են բնակիչների համար արագ արձագանքման և նախաձեռնության կայքերը` kanachaygi.org և kanach.am, որոնց միջոցով հասարակության համար շատ ավելի հասանելի կդառնան Երևանի և ընդհանրապես Հայաստանի բնապահպանական խնդիրներին և ակտիվիստների գործունեությանը:
Tekali Taxi