Գլխավոր / Հայաստան / Ղարաբաղ այցելած արվեստագետներին Ադրբեջանում ևս մեկ հնարավորություն են տվել

Ղարաբաղ այցելած արվեստագետներին Ադրբեջանում ևս մեկ հնարավորություն են տվել

«Անօրինական կերպով Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության համար ներողություն հայցած անձինք, կկարողանան մուտք գործել Բաքու»: Այս մասին հայտնել է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևը` մեկնաբանելով ռուսական էստրադային երգչուհի Կատյա Լելի Բաքվում կայանալիք համերգի փաստը, հայտնում է AZE.az-ը:
Նա նշել է, որ Լելն արդեն ներողություն է խնդրել իր Ղարաբաղյան այցելության և համերգաին ելույթի համար: «Երգչուհին գիտակցել է  իր սխալը, այդ իսկ պատճառով, թույլտվություն է ստացել այցելել Բաքու»:
Նախարարի խոսքով` «հայերը ստի միջոցով փորձում էին Ժերար Դեպարդյեին Ղարաբաղ տանեին, բայց դա նրանց չհաջողվեց»:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի դերասանը ելույթ է ունեցել Բաքվում «Կարոտ»  փառատոնի շրջանակներում սեպտեմբերի սկզբին Հայաստան և Ղարաբաղ կատարած այցելությունից հետո:
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ղարաբաղ այցելել են ռուսական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ, ինչպես նաև իտալացի երգիչ Ալ Բանոն, Հեյդար Ալիևի անվան Բաքվի պալատի աշխատակազմի նախաձեռնությամբ`«բոլոր այն արտիստները, ովքեր երբևէ ելույթ են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Ադրբեջանում ցանկացած տիպի ստեղծագործական գործունեություն արգելված է նրանց համար»:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Ադրբեջանի բոլոր նախարարությունները` մասնավորապես մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը, համակ ուշադրությամբ հետևելու են Ղարաբաղ այցելած արտիստների ելույթները:
Tekali Taxi