Գլխավոր / Հայաստան / ՀԱԿ ակտիվիստների` 7 ամիս տևած դատավարությունն ավարտվեց

ՀԱԿ ակտիվիստների` 7 ամիս տևած դատավարությունն ավարտվեց

Այսօր ավարտվեց Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների` Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի շուրջ 7 ամիս տևած դատավարությունը:
Մինչ դատավճռի հրապարակումը պաշտպանական ճառով հանդես եկան երիտասարդների պաշտպանները, որոնք նշեցին, որ դատաքննության ընթացքում մեղադրանքի ոչ մի տող չի ապացուցվել, և իրենց առաջ քաշած ապացույցները չեն հիմնավորել երիտասարդների մեղքը:
Բացի այդ, պաշտպանները ևս մեկ անգամ փաստեցին, որ իրենց պաշտպանյալները ոչ մի հանցանք չեն գործել, այլ` ընդհակառակը նրանց նկատմամբ է բռնություն կիրառվել:
Այունամենայնիվ, դատավոր Մնացական Մարտիրոսյանը վճռեց երիտասարդների նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել և նշանակեց 2 տարվա փորձաշրջան:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 31-ին վերոնշյալ երկու երիտասարդներին և ևս 15 հոգու, այդ թվում` երեք լրագրողների, ոստիկանները բերման էին ենթարկել նրա համար, որ նրանք փորձել են մտնել Ազատության հրապարակ: Բերման ենթարկվելուց հետո Դավիթ Քիրամիջյանը մեկ ամիս է մնացել անազատության մեջ, իսկ Սարգիս Գևորգյանը 3 օր: Քիրամիջյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որն իրականացվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), Գևորգյանի նկատմամբ` 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կամ դա գործադրելու սպառնալիքը):
Հիշեցնենք նաև, որ երիտասարդներն իրենց ցուցմուքներում ևս նշել էին, որ այդ օրը ոստիկանները իրենց նկատմամբ բռնություն են կիրառել:
Tekali Taxi