Գլխավոր / Հայաստան / Նախկին ԱԳ ղեկավարը հույս ունի, որ գործող պաշտոնյաների ազգականները կհայտնվեն ուշադրության կենտրոնում

Նախկին ԱԳ ղեկավարը հույս ունի, որ գործող պաշտոնյաների ազգականները կհայտնվեն ուշադրության կենտրոնում

«Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդու` Արա Օսկանյանի ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից դառնալու փաստը մեկնաբանել է «Սիվիլիթաս» հիմնադրամի մամուլի ծառայությունը:

«Երեկ և այսօր մամուլում հրապարակումներ կային Սիվիլիթաս հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի որդու` Արա Օսկանյանի կողմից 1948 թ. ծնված քաղաքացի Ալեքսանդր Գրիգորյանին վրաերթի ենթարկելու վերաբերյալ: Հայտնում ենք, որ «վրաերթ» որպես այդպիսին տեղի չի ունեցել: Մեքենան ցածր արագության վրա կողքով դիպել է 62-ամյա քաղաքացի Գրիգորյանին, որը վայր է ընկել: Արա Օսկանյանը տուժողին, որը որևէ մարմնական վնասվածք չի ստացել և վստահեցրել է, որ իրեն լավ է զգում, առաջարկել է տեղափոխել տուն: Դեպքի վայր ժամանած ոստիկանը, սակայն, պնդել է, որ, կարգի համաձայն, շտապ օգնության մեքենա կանչվի: Շտապ օգնությունը տուժողին տեղափոխել է Մարգարյան բժշկական կենտրոն, որտեղ մոտ 15 րոպե զննություն անցնելուց և որևէ թաքնված վնասվածք չհայտնաբերելուց հետո, քաղաքացի Գրիգորյանը գնացել է տուն», – ասված է հայտարարության մեջ:

Հաղորդագրության հեղինակները հույս են հայտնում, որ «գործող պետական պաշտոնյաները և նրանցից շատերի` ուշադրության շատ ավելի «արժանի» ազգականները նույնպես կլինեն հասարակության ուշադրության կենտրոնում»:

Նշենք, որ Վարդան Օսկանյանի պաշտոնավարման տարիներին նրա որդին ՃՏՊ-ի  մասնակից էր դարձել ԱԳ նախարարության ծառայողական մեքենան վարելիս:

Tekali Taxi