Գլխավոր / Հայաստան / 2010 թվականի առաջին 11 ամիսներին բյուջեի պակասուրդը կազմել է 52.4 մլրդ դրամ

2010 թվականի առաջին 11 ամիսներին բյուջեի պակասուրդը կազմել է 52.4 մլրդ դրամ

2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 690.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը` ավելի քան 742.6 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 93.6%-ով և 85.8%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.3%-ով կամ 86.3 մլրդ դրամով, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Ընդ որում, 13.6%-ով (76.5 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 82.9%-ով կամ 2.7 մլրդ դրամով` պաշտոնական դրամաշնորհները, 19.6%-ով կամ ավելի քան 7.1 մլրդ դրամով` այլ եկամուտները:
2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 52.4 մլրդ դրամ պակասուրդով` տարեկան ծրագրով նախատեսված 128 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 114.9 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է 67.7 մլրդ դրամ:
Tekali Taxi