Գլխավոր / Հայաստան / Oդանավակայանների պատասխանատուներին արգելել են նշել Նոր տարին

Oդանավակայանների պատասխանատուներին արգելել են նշել Նոր տարին

Մոսկվայի օդանավակայաններում ստեղծված իրավիճակի հետ կապված «նվնվալ պետք չէ, պետք է աշխատել»: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Նա նշել է, որ «հենց սկզբից նրանք, ովքեր պատասխանատու են իրավիճակի համար, պետք է աշխատավայրում լինեն, և ոչ թե Ամանոր տոնեն»: Վարչապետը խոստացել է դեռ վերադառնալ այս հարցին:

Պուտինի խոսքով` ներկայումս եղանակային պայմանները բարդանում են սառցակալման, ինչպես նաև չդադարող ձյան պատճառով:

Վարչապետն արգելել է արձակուրդ գնալ այն նախարարներին, ովքեր պետք է հարթեն եղանակի պատճառով տուժած տարածաշրջանների էլեկտրականության մատակարարման խնդիրները: Նման հրահանգ են ստացել նաև նահանգապետերը: «Մինչև հատուկ թույլտվություն չլինի, ոչ մի արձակուրդ»,- հայտարարել է նախարարների կաբինետի ղեկավարը:

Tekali Taxi