Գլխավոր / Հայաստան / Պամելա Անդերսոնի մասնակցությամբ գովազդից հրաժարվեցին

Պամելա Անդերսոնի մասնակցությամբ գովազդից հրաժարվեցին

Հոնկոնգի միջազգային օդանավակայանը հրաժարվել է ցուցադրել Պամելա Անդերսոնի մասնակցությամբ  PETA կազմակերպության գովազդը, որը նվիրված է մարդկանց կողմից կենդանիների հանդեպ արդար վերաբերմունքին, հայտարարում է  China News լրատվական պորտալը:

Կազմակերպությունը պատրաստվում էր գովազդը տեղադրել օդանավակայանում տեղադրված հսկայական էկրաններին: Սակայն օդանավակայանում գովազդի տեղադրման համար պատասխանատու JCDecaux գործակալությունը որոշել է, որ Պամելայի հետ գովազդը չի ցուցադրվի, քանի որ այն չափազանց «գրգռիչ» բովանդակություն ունի:

Գովազդում ամերիկացի դերասանուհին կատարում է օդանավակայանի անվտանգության աշխատակցուհու դերը, ով կենդանիների բնական կաշվից և մորթուց պատրաստված հագուստով ուղևորներին չի անցկացնում: Տեսանյութում նաև մերկ զույգի տեսարան կա:

Tekali Taxi